ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը, պաշտոնը ստանձնելու առաջին իսկ օրից, ծրագրում է վերականգնել իր «առավելագույն ճնշման ռազմավարությունն Իրանին սնանկացնելու համար»՝ գրում է Financial Times-ը: «Առավելագույն ճնշման» արշավը նպատակ ունի զրկել Իրանին բանակը հզորացնելու հնարավորությունից, սակայն վերջնական նպատակը Թեհրանին միջուկային նոր համաձայնագրի շուրջ բանակցությունների մղելն է։               
 

Անմոռանալի օր, անմոռաց պահեր

Անմոռանալի օր, անմոռաց պահեր
03.06.2023 | 14:03

1965 թվականի գարունն էր, նոր էի ամուսնացել դերասան Շահում Ղազարյանի հետ: Մեքենայով տեղ էինք գնում և Մոսկովյան-Բաղրամյան փողոցների խաչմերուկում հանկարծ տեսանք Պարույրին, որ փորձում էր ազատ մեքենա գտնել: Անմիջապես կանգնեցրինք մեքենան, և Շահումը հրավիրեց նստելու:

Պարզվեց, որ իրենք էլ բավական լավ ծանոթներ են:

Ես նստած էի մեքենայի հետևի նստարանին:

Պարույրը նստեց և հանկարծ տեսավ ինձ: Զարմացած նայեց մեզ վրա.

«Վա՜յ, էս դուք որտեղի՞ց գիտեք իրար»:

Շահումը թե`

«Պարու՛յր ջան, մենք նոր ենք ամուսնացել»:

Պարույրը, անակնկալից ցնցված, ուզեց շնորհավորել և հուզմունքից բառերը շփոթեց. շնորհավորելու փոխարեն ասաց.

«Երեխե՛ք ջան, ին՜չ լավ բան եք արել: Շահո՛ւմ ջան, շատ շնորհակալ եմ…»:

Սկսեցինք ծիծաղել և միշտ հիշում էինք այդ խառնաշփոթը:

Երբ ճակատագրի բերումով ամուսնալուծվեցինք, Պարույրը շատ էր ազդվել, բարկացել էր Շահումի վրա, իսկ ինձ մոտ փորձում էր կատակել.

«Եթե իմանայի, շնորհակալություն չէի հայտնի…»:

Հատված ՀԱՍՄԻԿ ԱԲԵՂՅԱՆԻ «Օրերս ինձ հետ են...» գիրքից

Հրածին ՎԱՐԴԵՎԱՆՅԱՆԻ ՖԲ էջից

Լուսանկարում` ձախից` ժող.նկարիչ Սարգիս Մուրադյան, Պարույր Սևակ. կինը` Նելլին, Հասմիկ Աբեղյան, Շահում Ղազարյան:

Դիտվել է՝ 5560

Մեկնաբանություններ